ԱՄՆ-ը պետք է պատասխանատվության ենթարկի Ադրբեջանի կառավարությանը. կոնգրեսական

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

photo_2022-12-15_19-44-58

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Քեթի Փորթերը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է պատասխանատվության ենթարկի Ադրբեջանի կառավարությանը։

«Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի համընդհանուր շրջափակումը ձմռան սկզբին սպառնում է 120,000 հայերի գազամատակարարման անջատմամբ: Մենք պետք է պատասխանատվության ենթարկենք Ադրբեջանի կառավարությանն այս ոճրագործության համար՝ ըստ գործող օրենքին լիովին համապատասխանությամբ, որը սահմանափակում է ԱՄՆ օգնությունը»,-թվիթերի իր միկրոբլոգում գրել է նա։

--00—ՅՄ