ԱՄՆ-ը քայլ չի ձեռնարկել Ադրբեջանի դեմ Հայաստանի ագրեսիային վերջ տալու համար․ Ադրբեջանի ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

Քաղաքական

Ադրբեջանի ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել՝ որում անդրադարձել է երեկ ԱՄՆ Պետքարտուղարի մամուլի քարտուղարի տեղակալ Ջալինա Փորթերի հայտարարությանը։

«Ցավոք, ԱՄՆ-ը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, ոչ մի արդյունավետ քայլ չի ձեռնարկել Ադրբեջանի դեմ Հայաստանի ռազմական ագրեսիային վերջ տալու համար, որը տևել է մոտ 30 տարի»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ նշվում է, որ ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցչի կողմից նման հայտարարություն անելը անպատասխանատու է։

Հիշեցնենք, որ երեկ ԱՄՆ Պետքարտուղարի մամուլի քարտուղարի տեղակալ Ջալինա Փորթերը հայտարարել էր, որ  ԱՄՆ-ը խորապես անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական զորքերի տեղաշարժով, դրանք և էսկալացիայի այլ միջոցները համարում է անպատասխանատու: