Իրանը պատրաստ է օգնել` լուծելու տարածաշրջանային վեճերը. Իրանի ԱԳ նախարարը՝ Չավուշօղլուին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

1

Թուրքիայի ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հետ։ Այս մասին հայտնում է Թուրքիայի ԱԳՆ-ն։

Ըստ գերատեսչության՝ պաշտոնյաները քննարկել են փոխայցելությունների նախապատրաստական աշխատանքները, մտքեր փոխանակել տարածաշրջանային գործընթացների շուրջ։

Աբդոլլահյանը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ օգնելու լուծել տարածաշրջանային վեճերը և հաստատել խաղաղություն, անվտանգություն տարածաշրջանում։

Չավուշօղլուն նշել է, որ Թուրքիան գոհ է Իրանի հետ զարգացող հարաբերություններից՝ նշելով, որ Թեհրան-Անկարա կապերի ընդլայնումը կօգնի ամրապնդել տարածաշրջանային անվտանգությունը։

--00—ԼՄ