ՉԺՀ դեսպանը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետին հայտնել է խաղաղապահ առաքելության պատրաստակամության մասին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News

նկար

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն ընդունել է ՀՀ-ում ՉԺՀ-ի Արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յունին։ 

Հանդիպմանը ներկա էր նաև Չինաստանի դեսպանության պաշտպանական հարցերով կցորդ ավագ գնդապետ Ան Ցյանը։ 

Կողմերը բարձր են գնահատել երկկողմ համագործակցության մակարդակը, այդ թվում՝ պաշտպանական ոլորտում։ 

Զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել շարունակել համագործակցությունը խաղաղապահ առաքելության, ռազմական կրթության և բժշկության, ինչպես նաև բարձրաստիճան պատվիրակությունների փոխադարձ այցելությունների կազմակերպման հարցերում։

նկար

--00—ԼՄ