Չինաստանը կոչ է անում Թուրքիային վերջ դնել հարձակումներին, լուծումներ գտնել երկխոսության ճանապարհով

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

704251image1

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Սիրիայի հարցով հրավիրված քննարկման ժամանակ Չինաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների միջև լարվածություն է առաջացել: Այս մասին հայտնում է Etmenihaber.am-ը։

Չինաստանի մշտական ներկայացուցչի օգնական Գենգ Շուանգը Թուրքիային մեղադրել է Սիրիայի տարածքում ցամաքային գործողություններ սկսելու, օդային և հրետանային հարվածներ հասցնելու մեջ և նշել, որ պետք է անպայման դադարեցնել դա, ինչին հետևել է Թուրքիայի ներկայացուցիչ Ֆերիդուն Սինիրլիօղլուի արձագանքը:

Գենգ Շուանգն ասել է. «Կոչ ենք անում Թուրքիային և Իսրայելին իրենց հարձակումներին վերջ դնել ու լուծումներ գտնել երկխոսության և խորհրդակցության ճանապարհով միայն»:

Նա նաև նշել է Սիրիան օտար խմբավորումներից մաքրելու անհրաժեշտության մասին և շեշտել, որ սիրիական հարցը միայն քաղաքական ճանապարհով կարող է լուծվել:

--00—ՅՄ