Սյունիքի մարզում 11-րդ դասարանի աշակերտը Նիվայով վրաերթի է ենթարկել 17-ամյա համադասարանցուն

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

․

Դեկտեմբերի 21-ին Սյունիքի մարզում տեղի է ունեցել վրաերթ: shamshyan.com-ի հաղորդմամբ այդ օրը. ժամը 09։00-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ՝ 17-ամյա Խաչիկ Խ-ն իր վարած ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենայով Ագարակ քաղաքի Չարենցի փողոցի 23 շենքի մոտ վրաերթի է ենթարկել Սյունիքի մարզի բնակիչ՝ 17-ամյա Արտյոմ Մ-ին։

Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է Մեղրիի տարածքային բժշկական կենտրոն։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդն ու վրաերթի ենթարկվածը սովորում են Ագարակի դպրոցներից մեկի 11-րդ դասարանում։ 

--00--ԱՀ