Մարտակերտի շրջանի 29 դպրոցներում վերսկսվել է ուսումնական գործընթացը՝ 1800 աշակերտով

ԵՐԵՎԱՆԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

դպրոց

Մարտակերտի շրջանի 29 հանրակրթական դպրոցներում վերսկսված են ուսումնական գործընթացները՝ 1800 աշակերտներով և 440 ուսուցիչներով: Այս մասին տեղեկացրել է Մարտակերտի շրջվարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի վարիչ Դավիթ Լալայանը։

«Աշխատում են նաև Վանքի, Հաթերքի, Առաջաձորի և քաղաք Մարտակերտում գտնվող Ավետարանչական մանկապարտեզները՝ 95 երեխաներով:

Համոզված եմ, որ դեկտեմբերի 7-ին՝ երկուշաբթի օրը, կունենանք ավելի շատ աշակերտներ»,- նշել է Լալայանը:

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս