Պատկերացնո՞ւմ եք, եթե Ադրբեջանն Արցախին առաջարկի կրկնակի էժան գազ, բենզին, դիզվառելիք, էժան սնունդ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

b8e35e4bb3c4962a4d9e992ea1b23ffb_M

Պատկերացնո՞ւմ եք, եթե ադրբեջանը Արցախին առաջարկի կրկնակի էժան գազ, կրկնակի էժան վառելիք` բենզին, դիզվառելիք, էժան սնունդ ու այլ բաներ, որոնց կարիքն այս պահին զգում է Արցախն ու Արցախցին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը։

«Սա հատուկ մարտավարություն է, որ հաճախ կիրառվում է միջազգային հարաբերություններում. ձևավորել ճգնաժամ, ստեղծել անելանելի իրավիճակ և հանդես գալ հումանիստի դիրքերից` ստանալով նախ միջազգային հանրության, ապա ճգնաժամի մեջ գտնվող հանրության սիմպատիան:

Ի՞նչ են պատասխանելու, ինչպե՞ս են սրան արձագանքելու Հայաստանի ու Արցախի իշխանությունները, Հայաստանի ու Արցախի ժողովուրդը:
Իսկ եթե, Աստված չանի, ընդունեն այդ առաջարկը, ապա աղետը կլինի խորը և համապարփակ»։

--00—ՅՄ