Թուրքիայում տեղի ունեցած պայթյունի հետ կապված ձերբակալվածների թիվը հասել է 5-ի

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News

175123

Թուրքիայի Այդըն քաղաքի ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետ կապված ձերբակալվածների թիվը հասել է 5-ի։ Այս մասին հայտնում է  «ՌԻԱ Նովոստին »։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայի Այդընում ռեստորաններից մեկում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով 7 մարդ մահացել է, 5-ը՝ վիրավորվել:

--00—ՅՄ