Ռուսաստանում կարծում են, որ երկիրն այս տարի կմնա գազի շուկայի առաջատարներից մեկը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 6, 24News

1101176.jpg

Ռուսաստանը կմնա գազի համաշխարհային շուկայի առաջատարներից մեկը ՝ չնայած 2022 թվականին տեղի ունեցած էներգետիկ ոլորտի բոլոր իրադարձություններին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նման կարծիք է հայտնել ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի առաջատար վերլուծաբան Իգոր Յուշկովը:

Սակայն, նրա խոսքով, Մոսկվան կորցրել է վառելիքի աշխարհի խոշորագույն արտահանողի դիրքը. ռուսական գազի մասնաբաժինը եվրոպական տարածքում նվազել է 34 տոկոսից մինչև 8 տոկոս:

«Նախկինում մենք միայն Եվրոպա արտահանում էինք 155 մլրդ խմ։ Այդպես էր 2021 թվականին։ Հիմա նման ցուցանիշներ չկան։ Բայց միևնույն է, Ռուսաստանը մոտ 30-40 մլրդ խմ գազ կմատակարարի Եվրոպային», - նշել է Յուշկովը։

--00—ԶՀ