Ֆրանսիան չի ճանաչում ԼՂ անկախությունը․ սա համապատասխան է միջազգային իրավունքին, որին ենթարկվում ենք

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 13, 24News

Ադրբեջանցիները փակել են Լաչինի միջանցքը և հումանիտար աղետ ստեղծել այնտեղ, կապը կտրված է աշխարհի հետ։ Չեք կարծո՞ւմ՝ հիմա ժամանակն է, որ Ֆրանսիան անի առաջին քայլը և ճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը։ 24News-ի հարցին ի պատասխան՝ Ֆրանսիայի խորհրդարանի նախագահը Սիմոնյան- Բրաուն-Պիվե ասուլիսի ժամանակ հայտարարել է․

«Ինչպես գիտեք, և՛ Սենատը, և՛ Ազգային ժողովը, երկուսն էլ ընդունել են բանաձևեր՝ դատապարտելու համար Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի սահմանին և դատապարտելու համար նաև շրջափակումը Լաչինի միջանցքի։

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչմանը, դուք ճանաչում եք Ֆրանսիայի դիրքորոշումը, և այսօր Ֆրանսիան չի ճանաչում այդ անկախությունը, և սա՝ համապատասխան միջազգային իրավունքի, որին մենք ենթարկվում ենք»։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՄ