Երիտասարդները պետք է լինեն քրիստոնեական սիրով համախմբված․ Արցախի թեմի առաջնորդ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 13, 24News

Screenshot 2023-01-13 185240

Հունվարի 12-ին ՀԱՍԵ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը հյուրընկալել է Արցախի Հանրապետությունում գործող տարբեր կառույցների երիտթևերի ներկայացուցիչների հետ:

Հանդիպման հիմնական նպատակը այս դժվար պահին երկրի շարժիչ ուժին՝ երիտասարդությանը քաջալերելն է:

Հանդիպման սկզբում Վրթանես Սրբազանն իր ողջույնի խոսքն է ասել՝ շնորհավորելով Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Սրբազան Հայրն ընդգծել է այն հանգամանքը, որ երիտասարդությունը մշտապես եղել ու լինելու է երկրի այն կարևոր օղակը, որը կարող է իր ուրույն ներդրումն ունենալ ցանկացած բնագավառում: Եվ անկախ գործունեության ոլորտների բազմազանությունից երիտասարդները պետք է լինեն քրիստոնեական սիրով համախմբված՝ երկրի առջև ծառացած խնդիրների շուրջ:

Հանդիպման ընթացքում Սրբազան Հայրը հիշեցրել է, որ շուտով Հայոց Եկեղեցին նշելու է երիտասարդների կողմից սիրված Ս. Սարգիս Զորավարի տոնը, որը երիտասարդության համար լավ առիթ է ևս մեկ անգամ համախմբվելու մեր Եկեղեցու շուրջ:

Հավարտ հանդիպման Սրբազան Հայրն իր շնորհակալությունն է հայտնել՝ կարևորելով այսպիսի հանդիպումները, և գրքեր է նվիրել երիտասարդներին:

--00—ՅՄ