Թուրքիայում Շվեդիայի արտակարգ ու լիազոր դեսպանը կանչվել է ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 13, 24News

Screenshot 2023-01-13 190011

Ինչպես հայտնում են դիվանագիտական աղբյուրները, Թուրքիայում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպանը կանչվել է երկրի արտգործնախարարություն։ Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։

Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ- PKK), Սիրիայի քրդերի «Ժողովրդավարական միություն» կուսակցության (ԺՄԿ- PYD) և «Ժողովի ինքնապաշտպանական» ջոկատների (YPG- ԺԻՋ) աջակիցների կողմից երեկ Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում կազմակերպված «ահաբեկչական քարոզչության» և նախագահ Էրդողանին «թիրախավորելու» համար Թուրքիայի ԱԳՆ-ն իր վրդովմունքն է արտահայտել։

Դեսպանին ասվել է, որ տվյալ քայլը ՆԱՏՕ անդամակցության համար ստորագրված եռակողմ հուշագրի (Թուրքիա-Շվեդիա-Ֆինլանդիա) կոպիտ խախտում է, և նման գործողություններ չպետք է թույլ տրվեն։

Մասնակիցները սոցիալական ցանցերում տարածել են տարբեր տեսահոլովակներ, որոնք, ինչպես գրում է թուրքական մամուլը, «սպառնալիքներ են պարունակել» Էրդողանի հասցեին։

--00—ՅՄ