Ալավերդու հիվանդանոցից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 7 օրական երեխա է մահացել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, 24News

image_750x_63b67ec50cb46
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։30-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 40-ամյա Էդիկ Ս․-ն ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Էրեբունու բաժին հայտնել է, որ իր 7 օրական երեխան մահացել է։ 

Ոստիկանության Էրեբունու բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողները պարզել են, որ Էդիկ Ս․-ի երեխան՝ նորածին Ադամ Ս․-ն, հունվարի 10-ին Ալավերդու հիվանդանոցից ծայրահեղ ծանր վիճակում՝ շնչառական խնդիրներով, տեղափոխվել է Երևան, «Մուրացան» մանկական բժշկական կենտրոն, որտեղ երեկ՝ հունվարի 17-ին, առավոտյան մահացել է։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ