Երևանն ու Թեհրանը դարձան քույր քաղաքներ. մայրաքաղաքների ղեկավարները համաձայնագիր ստորագրեցին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News

Երևանը մեծապես կարևորում է գործակցության խորացումը ԻԻՀ մայրաքաղաք Թեհրանի հետ և վստահ եմ՝ երկու մայրաքաղաքների միջև հաստատված հարաբերությունների ներուժը զարգացման և ընդլայնման մեծ հեռանկար ունի հետևյալ ոլորտներում՝ բնապահպանություն, տրանսպորտային համակարգ (մետրոպոլիտեն, կառավարման կենտրոն), մշակույթ, քաղաքաշինություն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

«Շնորհակալություն եմ հայտնում Թեհրանի քաղաքապետին, փոխքաղաքապետերին և քաղաքային խորհրդի անդամներին ջերմ ընդունելության և փորձի ու գիտելիքի փոխանակման պատրաստակամության համար․ մենք ստեղծում ենք մի պատմություն, որը ևս փոխանցվելու է սերունդներին»,-գրել է նա։

--00—ՅՄ