Արմեն Գրիգորյանն ու Տոյվո Կլաարը քննարկել են միջանցքի արգելափակումը և առաջացած հունամիտար ճգնաժամը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News

327040934_1591180624734372_8599025305722545439_n

Հունվարի 23-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ Հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Անվտանգության խորհրդից։

Արմեն Գրիգորյանը և Տոյվո Կլաարը քննարկել են Լաչինի միջանցքի արգելափակումն ու դրա հետևանքով առաջացած հունամիտար ճգնաժամը:

Քարտուղար Գրիգորյանը կարևորել է միջազգային գործընկերների կողմից գործուն քայլերի իրականացումը` միտված  Լեռնային Ղարաբաղի ապօրինի շրջափակումը դադարեցնելուն և արցախահայության էթնիկ զտումը կանխելուն:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

--00—ՅՄ