Մհեր Գրիգորյանը Տոյվո Կլաարին է ներկայացրել Լաչինի միջանցքի փակման հետևանքներն Արցախում 

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News

1

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:

Կառավարությունից հայտնում են, որ հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային զարգացումները: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը զրուցակիցներին մանրամասն ներկայացրել է Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը:

--00—ԼՄ