Արմեն Գրիգորյանը և Տոյվո Կլաարը անդրադարձել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News

,

Ապրիլի 21-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ Հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը և այդ համատեքստում ԵՄ-ի տարածաշրջանային կայունության ամրապնդմանը միտված ջանքերին:

Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգային իրավիճակին առընչվող այլ հարցեր:

--00--ԱՀ