ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News
Փետրվարի 2-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։00-ի սահմաններում Երևանի բնակիչ 25-ամյա Իլոնա Ա․-ն իր վարած Mazda 6 մակնիշի ավտոմեքենայով ճանապարհի մերկասառույցի պատճառով Բաղրամյան պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գուտուց, բախվել ծառին, այնուհետև տեղադրված հսկայական ժամացույցին և հայտնվել հետիոտնային հատվածում։ Գրում է Shamshyan.com-ը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Վթարի փաստով Պարեկային Ծառայության Երևանի գնդում նյութեր են նախապատրաստվում։
--00—ՍՊ