ԵԱՏՀ-ն և ԱՊՀ Գործադիր կոմիտեն ստորագրել են փոխգործակցության խորացման միջոցառումների ծրագիր

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News

1103282

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը և ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը ստորագրել են ԵԱՏՀ-ի և Համագործակցության Գործադիր կոմիտեի միջև համագործակցության խորացման հուշագրի իրականացման՝ 2023-2025 թթ. միջոցառումների ծրագիր: 

Փաստաթղթի ստորագրման արարողությունը տեղի է ունեցել այսօր՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ընթացքում։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից:

«Ստորագրվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և ԱՊՀ Գործադիր կոմիտեի միջև համագործակցության խորացման  հուշագրի իրականացման միջոցառումների ծրագիր առաջիկա երեք տարիների համար», - արարողության ընթացքում ասել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ