Արցախում կդադարեցվի գազով ջեռուցվող դպրոցների ուսումնական հաստատությունների դասագործընթացը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News

դպրոց

Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է, որ Ադրբեջանի կողմից Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարման խափանման պատճառով փետրվարի 7-ից ժամանակավորապես կդադարեցվի գազով ջեռուցվող հանրակրթական դպրոցների նախադպրոցական խմբերի և  1-8-րդ դասարանների, արտադպրոցական (երաժշտական և արվեստի դպրոցներ, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոններ) ու նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների դասագործընթացը։ Այս մասին հայտում է ԱՀ ԿԳՄՍ նախարարությունը։

Գազով ջեռուցվող դպրոցների 9-12-րդ դասարանների աշակերտներն ուսումնական պարապմունքները կշարունակեն համարժեք այլ պայմաններում։

Ուսումնական գործընթացի վերսկսման վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

--00--ԱՀ