Ինդոնեզիայի ափերի մոտ երկրաշարժ է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News

ինդոնեզիա

Ինդոնեզիայի ափերի մոտ 6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Հաղորդում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Տոբելո քաղաքից 239 կմ հյուսիս-արեւմուտք՝ 10 հազար մարդ բնակչությամբ, օջախը՝ 45 կմ խորության վրա։

Տուժածների եւ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։ 

--00—ՍՊ