Արցախում էլեկտրաէներգիան պետք է խնայողաբար օգտագործել. չտնտեսելու դեպքում վթարները կշարունակվեն

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News

յյ

Գերծանրաբեռնվածությունը շղթայական վթարների է հանգեցնում. «Արցախէներգոն» հորդորում է խնայողաբաը օգտագործել էլեկտրաէներգիան: 

Ստեփանակերտի մի շարք հատվածներում շղթայական վթարներ են' կապված գերծանրաբեռնվածության  հետ: Այս մասին հայտնում են «Արցախէներգո» ընկերությունից` հորդորելով մայրաքաղաքի բաժանորդներին՝ հնարավորին տնտեսել էլեկտրաէներգիան, հակառակ դեպքում՝ առաջանում են լուրջ խնդիրներ։

«Այս արագությամբ աճող վթարների քանակը ուղղակի անհնարին է դարձնում գոնե հովհարային ժամանակացույցով էլեկտրաէներգիայի մատակարարումը»,- նշված է ընկերության տարածած հայտարարության մեջ:

 --00—ԱՊ