Հայ-կիպրական հարաբերությունը խորանում է, Դուք հսկայական ներդրում ունեք․ Փաշինյանը՝ Կիպրոսի նախագահին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News

նկար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Կիպրոսի նորընտիր նախագահ Նիկոս Խրիստոդուլիդիսին։

«Հարգելի պարոն Խրիստոդուլիդիս, ցանկանում եմ սրտանց շնորհավորել Ձեզ Կիպրոսի Հանրապետության 8-րդ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Հայ-կիպրական հարաբերությունները խորանում են հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում՝ երկկողմ և բազմակողմ ձևաչափերով։ Եվ Դուք հսկայական ներդրում ունեք դրանում»,- գրել է վարչապետը Թվիթերի իր միկրոբլոգում:

Հիշեցնենք, որ Կիպրոսի նախագահական ընտրություններում հաղթել է անկախ թեկնածու Նիկոս Խրիստոդուլիդիսը։

--00—ԼՄ