Հարգանքի տուրք ենք մատուցում 1,5 միլիոն զոհերի հիշատակին, պայքարը շարունակվում է․ Կիպրոսի նախագահ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News 

կիպր

Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Խրիստոդուլիդեսը թվիթերյան իր միկրոբլոգում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի վերաբերյալ գրառում է արել․

«Անդրադառնալով Հայոց ցեղասպանության հիշատակի օրվան՝ հարգանքի տուրք ենք մատուցում 1,5 միլիոն զոհերի հիշատակին։ Շարունակում ենք պայքարը այս սարսափելի հանցագործության միջազգային ճանաչման համար։ Եղբայրական հայ ժողովրդի հետ մեր համերաշխությունը անբաժան է»,- նշել է նա։

--00—ՍՊ