Նիքի Հեյլին հայտարարել է ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու իր մտադրության մասին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

Screenshot 2023-02-15 131147

Հարավային Կարոլինայի նախկին նահանգապետ Նիքի Հեյլին հայտարարել է, որ մտադիր է հասնել նրան, որ 2024 թվականին նախատեսվող նախագահական ընտրությունների ժամանակ Հանրապետական կուսակցությունն առաջադրի իր թեկնածությունը։ Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

Հիշեցնենք, որ հանրապետական նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ևս ձգտում է վերադառնալ Սպիտակ տուն։

--00—ՅՄ