Հատուկ տակտիկական ուսումնավարժություն թիվ 192 հիմնական դպրոցում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

photo_2023-02-15_16-25-26

Փետրվարի 15-ին Դավթաշեն վարչական շրջանի թիվ 192 հիմնական դպրոցում ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության համապատասխան մասնագետների մասնակցությամբ անցկացվեց հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը և իրականացումը դպրոցում» թեմայով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ներքին գործերի փրկարար ծառայության վարչությունից։

ֆգվբդգբվդ

Ըստ ուսումնավարժանքի սցենարի՝  հրդեհ է բռնկվել շենքի երրորդ հարկում. անհրաժեշտ է կազմակերպել շենքում գտնվող  աշխատակիցների, աշակերտների տարահանումը և հրդեհաշիջումը։

Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը՝ դպրոցական կազմավորումների ուժերով իրականացվեց աշակերտների և աշխատակազմի տարահանում: 

դբհսհ

Պայմանական դեպքի վայր ժամանեց մեկ մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք, որոնք անմիջապես սկսեցին հրդեհաշիջման, տուժածների որոնման և տարահանման աշխատանքները:

Հրշեջ-փրկարարներն ավտոսանդուղքի միջոցով դպրոցի 3-րդ հարկի ծխապատ տարածքից դուրս բերեցին «3 տուժածի», որոնց տեղում դպրոցի բուժանձնակազմը ցուցաբերեց առաջին բժշկական օգնություն։

ռֆհըռստհը

Ուսումնավարժության նպատակն էր.

•  բարձրացնել հրդեհաշիջման և փրկարարական գործողությունները ղեկավարող անձանց տեսական և գործնական հմտությունները. 

•  կատարելագործել ՓԾ արձագանքող ուժերի հմտությունները.

•  գործնականում ստուգել դպրոցի պլաններով նախատեսված գործողությունների իրականացումը.

•  նպաստել արձագանքող ուժերի և դպրոցի կազմավորումների միջև փոխհամագործակցության ամրապնդմանը:

Ուսումնավարժության ընթացքում պարզ դարձավ, որ դպրոցական կազմավորումները տիրապետում են արտակարգ իրավիճակներում գործելու վարվելականոններին:

Ամփոփելով հատուկ տակտիկական ուսումնավարժության արդյունքները՝ Երևան քաղաքի փրկարարական վարչության մասնագետները մատնանշեցին վարժանքի ընթացքում ի հայտ եկած թերությունները, տվեցին համապատասխան ցուցումներ և խորհուրդներ:

Ընդհանուր առմամբ մասնագետները դրական գնահատեցին վարժանքի արդյունքները:

--00—ՅՄ