ԱՆ-ն կորոնավիրուսից մահացածների համար հատուկ դիահերձարան ունենալու ուղղությամբ աշխատում է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News

կորոնավիրուս

Ցանկացած վարակիչ հիվանդությունից մահվան դեպքում անհրաժեշտ են դիահերձման հատուկ պայմաններ են, որոնց ապահովմամբ կթույլատրվի դիահերձում իրականացնել։ Առողջապահության նախարարությունն աշխատանքներ է տանում համապատասխան պայմաններով ու սարքավորումներով հագեցած դիահերձարան ունենալու համար, կորոնավիրուսից մահացածներին դիահերձելու համար։ Այս մասին ասուլիսում հայտնել է Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը։  

Ըստ Նանուշյանի՝ միայն այդ դեպքում հնարավոր կլինի անվտանգ պայմաններում իրականացնել դիահերձում: