166 հիմնական դպրոց ներխուժած ու աշակերտներին ծեծի ենթարկած տղամարդը ձերբակալվել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 12, 24News

294122920_500431805220132_9121951617544906738_n_thumb_v1.thumb_.png

Երեւանի Արտեմ Միկոյանի անվան 166 հիմնական դպրոց ներխուժած ու աշակերտներին ծեծի ենթարկած տղամարդը ձերբակալվել է:

Տեղեկությունը լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել է Քննչական կոմիտեիմամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ մայիսի 11-ին Երևանի թիվ 166 դպրոցի փոխտնօրենից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ հարձակվել են դպրոցի վրա: Պարզվել է, որ նշված դպրոցի 8-րդ դասարանի սաներից մեկի հայրը՝ վիճաբանության ժամանակ, հարվածներ է հասցրել 9-րդ դասարանի երկու սաների, որոնք վնասվածքներով տեղափոխվել են բուժօգնության։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Ավան և Նոր Նորքի քննչական բաժին։

--00—ԶՀ