«Օրինականություն» պարբերականն ընդգրկվել է ԲՈԿ-ի 2023 թ․ ընդունելի հրատարարակությունների ցանկում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News

e23b37a7-07e8-4b00-83fe-14eb28618366.jpg

Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի 2023 թվականի փետրվարի 15-ի N 56-Ա հրամանով՝ Հայաստանի Հանրապետության դատախազության «Օրինականություն» գիտագործնական պարբերականն ընդգրկվել է ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ԲՈԿ-ի կողմից 2023 թվականի ընդունելի գիտական հրատարարակությունների ցուցակում:

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը հայտարարել է «Օրինականություն» գիտագործնական պարբերականի միջազգայնացման գործընթացի մասին: Դրա շրջանակում «Օրինականություն» պարբերականի խմբագրական խորհրդի կազմում ընդգրկվել են միջազգային հեղինակավոր իրավաբաններ:

 --00—ԶՀ