Արցախում առաջին անհրաժեշտության ապրանքների ձեռքբերման համար կտրոնների տրամադրումը վերսկսվել է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News

253794

Սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների որոշ տեսակների վաճառքի ու ձեռքբերման համար կտրոնների տրամադրումը վերսկսվել է։ Այս մասին տեղեկանում ենք ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեից։

«Սպասարկման կետերը գործելու են մինչև 19։00-ն»,-ասված է հայտարարության մեջ։

Ավելի վաղ կոմիտեից հայտնել էին, որ սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների որոշ տեսակների վաճառքի ու ձեռքբերման համար կտրոնների տրամադրումը տեխնիկական պատճառներով, ժամանակավորապես դադարեցվել է։

--00—ՅՄ