Խոշոր ավտովթար Երևանում․պաշտպանության նախարարության մոտ բախվել են BMW-ն ու Infiniti-ն.կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

Screenshot 2023-02-24 162500

Այսօր՝ փետրվարի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։30-ի սահմաններում Դուրյան փողոցում, ՀՀ պաշտպանության նախարարության հարևանությամբ, բախվել են BMW և Infiniti մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ 

Վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ