Արագածոտնի մարզում Ford Transit-ը բախվել է կայանված Nissan X-Trail-ին. կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 24, 24News

․

Այսօր՝ հուլիսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
 
Ժամը 13:30-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում, Բազմաբերդ գյուղի բնակիչ, 35-ամյա Գևորգ Կարապետյանը, իր վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճամփեզրին կայանված՝ Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենային:
 
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Nissan-ն էլ առաջ է շարժվել և հարվածել վարորդ, Երևանի բնակիչ, 29-ամյա Գևորգ Վարդանյանին և Nissan-ի ուղևոր, Երևանի բնակիչ, 24-ամյա Նարեկ Մարտիրոսյանին:
 
Վրաերթի ենթարկվածները, որոնց առաջինը օգնության է հասել այդ պահին նշված վայրով անցնող, Երևան քաղաքի «Նաիրի» բժշկական կենտրոնի ռեանիմատոլոգ Նարեկ Պողոսյանը, նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել, ապա օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի բժիշկները նրանց տեղափոխել են «Աշտարակ» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Աշտարակի թիվ 19 հրշեջ փրկարարների ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել Nissan-ի գազաբալոնի փականն ու շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել վիրավորներին:

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս