Ազատան գյուղի մոտ բաղվել են «Opel Astra»-ը և «Honda Elysion»-ը, վարորդներից մեկը հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News

նկար

Փետրվարի 25-ին՝ ժամը 20։41-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատան գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Opel Astra» (վարորդ՝ Ռ. Ա., ծնված 1997 թ.) և «Honda Elysion» (վարորդ՝ Վ. Ա., ծնված 1966 թ.) մակնիշների  ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ռ. Ա.-ն հոսպիտալացվել է Գյումրի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

--00—ԼՄ