Հրդեհ՝ Ազատան գյուղում․ այրվել է անասնագոմի տանիքն ու 100 հակ խոտ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News

1

Մայիսի 22-ին՝ ժամը 03։18-ին, Շիրակի ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատան գյուղի թիվ 30 փողոցում գտնվող տներից մեկի անասնագոմում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:56-ին, մարվել՝ 05:32-ին։ Այրվել են անասնագոմի տանիքը (մոտ 150 քմ) և տանիքում կուտակած մոտ 100 հակ անասնակեր:

--00—ԼՄ