Դեմ չեմ, որ Ադրբեջանը Կաշենի հանքում ներդրում անի, վերջնական արդյունքը տանի Ադրբեջան. Սամվել Բաբայան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News

բաբայան

Դեմ չեմ, որ Ադրբեջանը Կաշենի հանքում ներդրում անի, վերջնական արդյունքը տանի Ադրբեջան Այդ մասին Առաջին ալիքում՝ հարցազրույցի ժամանակ ասել է «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը․

«Ինչ տարբերություն՝ ադրբեջանցի ա կամ պարսիկ ա, կամ ռուս ա ներդրում անում, էդ ապրանքը վաճառում։ Ի՞նչ խնդիր կա։ Եթե Ադրբեջանը այստեղ ներդրում ա անում և հարկերը վճարում ա Ղարաբաղին, էն Ղարաբաղին, որը ինքը չի ճանաչում։ Հիմա ո՞րն ա ճիշտը։ Չի ուզի, ցույց կտա, որ ինքը չի ուզում փոխվստահություն, ուզում ա կոնֆլիկտ, մենք էլ միջնորդներին ցույց կտանք, որ ուզում ա կոնֆլիկտ»,- ասել է Բաբայանը։

--00—ՍՊ