Պապիկյանը զորամասի սպաների հետ զրույցում կարևորել է պատժի և խրախուսանքի գործիքակազմի կիրառումը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

photo_2023-02-28_13-49-25

Փետրվարի 28-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շարունակել է առանձնազրույցները ՊՆ N զորամասի սպաների հետ:  Այս մասին տեղեկանում ենք ՀՀՊՆ-ից։

Գումարտակների, վաշտերի, դասակների հրամանատարների, տեղակալների հետ զրույցում նախարար Պապիկյանը հորդորել է խստորեն հետևել ստորաբաժանումներում կանոնադրային փոխհարաբերությունների պահպանմանը, ամրապնդմանը և ամենօրյա զրույցների, դաստիարակչական միջոցառումների կիրառմամբ ապահովել զորքերի ծառայության բնականոն ընթացքը:

Սուրեն Պապիկյանը հրահանգել է հատկապես մեծ ուշադրություն դարձնել զենքի օգտագործման, զինտեխնիկայի շահագործման անվտանգության կանոնների պահպանմանը, մարտական հերթապահության շրջաններում զգոնության բարձրացմանը:

Նախարար Պապիկյանը ստորաբաժանման հրամանատարների հետ զրույցում կարևորել է նաև պատժի և խրախուսանքի գործիքակազմի կիրառումը՝ լավագույն զինծառայողների օրինակով գումարտակներում դրական արդյունք ապահովելու համար:

--00—ՅՄ