ԵՄ-ն կոչ է արել հետաքննել Արցախում տեղի ունեցած միջադեպը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

329983886_608482867315305_7818367823819638735_n

ԵՄ-ն ափսոսանք է հայտնել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած դեպքի առնչությամբ։

Հիշեցնենք, որ մարտի 5-ին ժամը 10։00-ի սահմաններում, «Խայփալու» կոչվող տեղանքում ադրբեջանական զինուժի դիվերսիոն խմբի հարձակման արդյունքում զոհվել են ՆԳՆ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության երեք ծառայող, ևս մեկը վիրավորվել է։

Եվրամիության արտաքին քաղաքականության ծառայության մեկնաբանության մեջ ասված է, որ միջադեպի հանգամանքները պետք է մանրակրկիտ հետաքննվեն։

«Մենք բոլոր շահագրգիռ կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել՝ կանխելու ցանկացած հետագա գործողությունը, որը կարող է ավելի խաթարել տարածաշրջանային կայունությունը և վտանգել խաղաղ գործընթացը»,-նշված է հաղորդագրության մեջ:

--00—ՅՄ