Սյունիքի մարզում Շամբ-Տաթև ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

332777535_760679451968506_6267571707935465573_n

Սյունիքի մարզում Տ-8-49 /Տ-8-48/-Լծեն (Շամբ-Տաթև) ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտից»:

Վերակառուցվող ճանապարհի երկարությունը մոտ 6,2 կմ է։ Նախատեսված է տեղադրել եռաշերտ ասֆատբետոնե ծածկ։ Շուրջ 5 կմ-ն արդեն ունի երկշերտ ասֆալտապատում։ Ճանապարհի մյուս հատվածներում կառուցվում են արհեստական կառուցվածքներ, հենապատեր, կատարվում են նաև այլ աշխատանքներ։

Կապալառու կազմակերպությունն է «Լեոպոլդ և ընկերներ» ՍՊԸ-ն։

Շինաշխատանքները ֆինանսավորվում են ՀՀ պետական բյուջեից։

--00—ՅՄ