Մարսելո Վենդեն ՀՀ նախագահին է ներկայացրել «Զվարթնոց» օդանավակայանում նախատեսված ծրագրերի ընթացքը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News

57228_b

Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի տնօրեն Մարսելո Վենդեին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։

Հանդիպման ընթացքում Մարսելո Վենդեն Վահագն Խաչատուրյանին է ներկայացրել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում իրականացվող բարեփոխումների ընթացիկ և նախատեսված ծրագրերն ու միջոցառումները:

Քննարկվել են ««Զվարթնոց», Գյումրիի «Շիրակ» օդանավակայանների զարգացմանը, ենթակառուցվածքների արդիականացմանը և բարելավմանը վերաբերող հարցեր:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել «Զվարթնոց» օդանավակայանում ներդրումային ծրագրերի իրականացմանը, օդանավակայանի շենքային ու տեխնիկական հնարավորությունների ընդլայնման գործընթացին:

Հանդիպման ավարտին Հանրապետության նախագահն ընդգծել է իր պատրաստակամությունը հնարավորության սահմաններում աջակցել իրականացվող բարեփոխումներին:

--00—ՅՄ