Ինչպիսի ընթացք կունենան զարգացումները, եթե ադրբեջանիցների նկատմամբ կրակ բացվի. քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

Ստեփան Դանիելյան

Հարցը տեսական է, պետք է բոլոր սցենարները քննարկել,- ֆեյսբուքյան իր էջում գրում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ անդրադառնալով հայ-ադրվեջանական սահմանին տիրող իրավիճակին:

«Նա մասնավորապես գրել է.

Տեսական հարց

Եթե սահմանին առաջ եկող ադրբեջանիցների նկատմամբ կրակ բացվի ու նրանց զինվորների շրջանում լինեն զոհեր, հետագա զարգացումներն ինչպիսի՞ ընթացք կունենան։

- Ինչպես կպահի իրեն ՀԱՊԿ-ը, եթե մենք պաշտպանենք մեր սահմանը։ Այդտեղ ՀԱՊԿ-ի գոյության խնդիրն է լուծվելու, կախված նրանից, թե իրեն ինչպես կպահի։

- Ինչպես իրեն կպահի "միջազգային հանրությունը", երբ սահմանների անխախտելիության խնդիր առաջանա, դա կարող է նմանատիպ ապագա մեծ ցնցումների համար նախադեպ հանդիսանալ,

-Ինչպես իրեն կպահի Իրանը, որի համար Սյունիքը ոչ միայն կենսական, այլև ապագայ զարգացումների տրամաբանության մեւ երկրի փլուզման, կամ չփլուզման սկիզբ կարող է հանդիսանալ։

- Ինչպես իրենց կպահեն այն երկրները, որոնց համար Թուրքիան պոտենցիալ սպառնալիք է։

- Ինչպիսի աշխարքաղաքական փոփոխություններ կլինեն, եթե Հայաստանը կորցնի իր սուվերենությունը։

Ալիևը իր շահերի տեսակետից ճիշտ քայլեր է անում, պետք է անընդմեջ շանտաժ անի Հայաստանին, Ռուսաստանին, Իրանին ու մաքսիմալ շատ բան պոկի, իսկ մենք մեզ ինչպես ենք պահում, որոնք են մեր օպտիմալ քայլերը, մեր շանտաժի հնարավորությունները։

Կարծում եմ պետք է պատասխան քայլ անել ու դրա հետևանքով ՄԱԿ-ի անվտանգության Խորհրդի խնդիր դարձնել իրավիճակը։

Ինչ վերաբերվում է թյուրիմացությանը, ապա նա հենց այս ամենի համար է 2018-ին եկել իշխանության, իր ծրագիրն է իրականացնում ու համոզված է իր ճիշտ լինելու մեջ ու հետ քայլ չի անելու։

Հ․Գ․ Հարցը տեսական է, պետք է բոլոր սցենարները քննարկել»,- գրել է Դանիելյանը։

--00--ԱՀ