Սրճարանատերերն ու նրանց աշխատակիցները փակել են Մաշտոցի պողոտան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

1

Օպերայի հարակից տարածքում մարտի 13-ին մեկնարկած բողոքի ցույցն այսօր վերսկսվել է։ Այս պահին լարված իրավիճակ է Մաշտոց-Թումանյան խաչմերուկում: Սրաճարանատերերն ու նրանց աշխատակիցները քիչ առաջ փակել են Մաշտոցի պողոտան։

Ոստիկանության աշխատակիցները փորձեցին հեռացնել նրանց՝ բացելով ճանապարհը, սակայն ցուցարարները նստել են գետնին։

Հիշեցնենք, Երևանի քաղաքապետարանը քիչ առաջ հայտարարություն էր տարածել, որ Օպերայի թատրոնի հարակից կանաչ տարածքը և մշակութային միջավայրը վերականգնելու աշխատանքները շարունակվում են։ 

Ցույցի ընթացքին կարող եք հետևել հետյալ հղմամբ։