Գերմանիան անկախացել է Ռուսաստանի գազի և նավթի մատակարարումներից. Շոլց

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

88c7d4da-7160-4b74-bed0-7c5a21199dc1.jpg

«Գերմանիան վերջին ութ ամիսների ընթացքում անկախացել է ռուսական գազի և նավթի մատակարարումներից»,- հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։

Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից: «Ընդամենը ութ ամսվա ընթացքում մենք Գերմանիայում անկախացանք ռուսական գազից, նավթից ու ածուխից: Ընդամենը ութ ամսում Էներգիայով մեր ապահովման խնդիրն ամբողջությամբ լուծեցինք միանգամայն նոր միացումների և հեղուկ գազի տերմինալների օգնությամբ: Եվ ոչ ոք չի մրսել»,- նշել է Շոլցը՝ ելույթ ունենալով Բունդեսթագում։

Գերմանիայի իշխանություններն ավելի վաղ հայտարարել էին, որ երկիրը ներկայումս պլանավորում Է կառուցել ընդհանուր առմամբ հինգ պետական ​​լողացող տերմինալ՝ հեղուկացված բնական գազի համար: Ինչպես նշել է կանցլեր Շոլցը, դրանք Գերմանիային թույլ կտան անկախանալ Ռուսաստանից գազի մատակարարումից։

--00—ԶՀ