«Մոտակայքում կա՞ քաղաքակիրթ աշխարհ»․ կեղծ-էկոակտիվիստը սպառնում է խմել հայերի արյունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

ՔԿ

Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը արձագանքել է թշնամու կողմից սոցիալական ցանցում տարածված մի տեսանյութին, որում ոմն սոմալացի Լաչինի միջանցքում սպառնում է հայերին։

Տեսանյութի առնչությամբ Էդմոն Մարուքյանը գրել է․

«Արյունռուշտ ռեժիմը և նրա խամաճիկները չեն բավարարվում՝ սովամահ անելով ԼՂ 120․000 բնակիչներին։  Այժմ նրանց կեղծ-էկոակտիվիստը սպառնում է սպանել բոլոր հայերին և բառացիորեն խմել նրանց արյունը։  

Մենք իսկապե՞ս ապրում ենք 21-րդ դարում: Մոտակայքում կա՞ քաղաքակիրթ աշխարհ»:

--00—ԼՄ