«ՔՊ»-ի ՄԻՊ թեկնածուն Գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանն է, այսօր նրա հետ հանդիպում կլինի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

գգ
24News-ի տեղեկություններով, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այսօր՝ ժամը 17:00-ին, խմբակցության նիստ կհրավիրի, որի ժամանակ կներկայացվի Մարդու իրավունքների պաշտպանի «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուին:

Մամուլում առկա տեղեկությունների համաձայն՝ ՀՀ ՄԻՊ թեկնածու է առաջադրվելու Գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանը:

24News-ը փորձեց ՔՊ պատգամավորներից ճշտել տեղեկությունը, բայց վերջիններս հրաժարվեցին նշված թեկնածուի վերաբերյալ տեղեկություն տալ՝ ավելացրեցին միայն, որ այսօր նիստ է տեղի ունենալու և քննարկվելու է այդ հարցը:

Հերմինե Միքայելյան

--00—ԱՊ