Թուլացե՛ք, ես սիրում եմ Ռուսաստանը և երբեք այստեղից «չեմ թռնի», ինչպես ոմանք. Միխայիլ Գալուստյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News

նկար

Դերասան Միխայիլ Գալուստյանը մտադիր չէ արտագաղթել Ռուսաստանից: Այդ մասին նա գրել է իր ինստագրամյան էջում՝ անդրադառնալով ԶԼՄ-ներում տարածված լուրերին: 

«Նախ ուզում եմ ասել, որ ես հայ եմ, և հպարտ եմ դրանով: Հայաստանն իմ պատմական և էթնիկ հայրենիքն է, որը, ես վստահ եմ, միշտ Ռուսաստանի հետ կունենա բարիդրացիական և բարեկամական հարաբերություններ: Այլ բան մեկնաբանել, կարծում եմ, պարտադիր չէ:

Բայց, այդուամենայնիվ...

Թուլացե՛ք, ես սիրում եմ Ռուսաստանը և երբեք այստեղից «չեմ թռնի», ինչպես ոմանք: Ես այստեղ շատ ընկերներ ունեմ, պայմանագրեր, երկրպագուներ: Ռուսաստանն իմ հայրենիքն է և վերջ»,-գրել է նա։

Հիշեցնենք՝ ավելի վաղ նա հայտնել էր, որ ՀՀ քաղաքացիություն է ստացել, և չէր բացառել, որ Հայաստանում նոր նախագծեր կունենա: 

«Արդարությունը հաղթեց։ Ես վերջապես ստացա Հայաստանի քաղաքացիություն։ Ես գնացել եմ ամենաազնիվ ու ճիշտ ճանապարհով։ Ազնվորեն հանձնել եմ փաստաթղթերս, և ահա, վերջապես ստացա»,- ասել է նա:

նկար

--00—ԼՄ