ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News
Շոումեն Միխայիլ Գալուստյանը Հայաստանի քաղաքացիություն է ստացել, և չի բացառել, որ Հայաստանում նոր նախագծեր կունենա: Այդ մասին նա հայտնել է style.news.am-ին:
«Արդարությունը հաղթեց։ Ես վերջապես ստացա Հայաստանի քաղաքացիություն։ Ես գնացել եմ ամենաազնիվ ու ճիշտ ճանապարհով։ Ազնվորեն հանձնել եմ փաստաթղթերս, և ահա, վերջապես ստացա»,- ասել է նա:
Ըստ աղբյուրի՝ շոումենն արդեն տուն է ձեռք բերել Երևանում և պատրաստվում է տեղափոխվել:
Ինչ վերաբերում է նոր շուներին, նա ասել է. «Անկեղծ ասեմ՝ Սոչիի հայերենը տարբերվում է երևանյան հայերենից։ Երևանյան հայերենը շատ ճիշտ է, գրական, իսկ Սոչիի հայերենը մի քիչ տարբերվում է։ Եթե հասկանում եք, ուրեմն կարող եք սպասել այլ նախագծերի»,- նշել է շոումենը։
Մանրամասները՝ այստեղ:
--00—ԼՄ