Երևանի Կենտրոնում նախորդ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի չափը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News

նկար

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 30-ապրիլի 5-ը.

«Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում, Արաբկիրում՝ մարտի 31-ին, ապրիլի 5-ին, Նոր Նորքում՝ մարտի 30-ին և 31-ին, Շենգավիթում՝ մարտի 30-ապրիլի 1-ը։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում ապրիլի 1-ին և 5-ին։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան»:

--00—ԼՄ