Երևանում կտեղադրվեն օդի աղտոտվածության մակարդակը չափող սարքեր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News

l-3CTzkoXKtZ

Հաշվի առնելով Երևանում օդի աղտոտվածության մակարդակը՝ համայնքը կնախաձեռնի հատուկ չափիչ սարքերի տեղադրման գործընթաց: Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, նշվել է Երևանի քաղաքապետարանում կայացած խորհրակցության ժամանակ:

Սա, ըստ էության, կլինի «Խելացի քաղաք» հայեցակարգի ներդրման առաջին՝ փորձնական ծրագիրը, որը հնարավորություն կտա մանրամասն տեղեկատվություն ստանալ օդի աղտոտվածության հարուցիչների վերաբերյալ և հստակ ուղղություններով կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել:

--00—ՅՄ