ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստանում հանդիպումներ կունենա ՀՀ նախագահի և ՀՀ վարչապետի հետ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

58040901_0_167_1600_1067_1920x0_80_0_0_00053dac3747cc8a54abfa9a10750a1a

Ապրիլի 12-13-ն աշխատանքային այցով Հայաստանում է գտնվելու ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանին: Ապրիլի 13-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Բույար Օսմանիի հանդիպումը, որին կհետևի համատեղ մամուլի ասուլիս:

Այցի շրջանակներում ԵԱՀԿ գործող նախագահը հանդիպումներ կունենա նաև ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի և այլ  պաշտոնատար անձանց հետ:

--00—ՅՄ